Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր Ա.Անտոնյանի նկատմամբ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի ԱԱԾ  Արմավիրի մարզային վարչության Էջմիածնի բաժնի ավագ օպերլիազոր, մայոր Արայիկ Անտոնյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, Էջմիածնի բնակչուհի Մ.-ին դրդել է Գ. Մկրտչյանի նկատմամբ ծանր հանցագործության մեջ սուտ մատնություն կատարելու՝ միաժամանակ ստեղծելով մեղադրանքի արհեստական ապացույցներ:

Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: