Հունվարի 13-ին, ժամը 16-50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ` բռնության հետքերով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 59-ամյա Սուրեն Խեչոյանի դիակը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը ծագած վիճաբանության ընթացքում Ս. Խեչոյանին ծեծի է ենթարկել որդին` 33-ամյա Ստեփան Խեչոյանը: Ստացած վնասվածքներից հայրը մահացել է:

Ստեփան Խեչոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: