Նոր  ձեւավորվող կառավարությունում ՀՅԴ–ի պորտֆելների մասով փոփոխություններ չի լինի։ Լրագրողների  հետ զրույցում նման կարծիք է հայտնել Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։

«Չեմ կարծում, որ մեր մասով կարող է փոփոխություն լինել, մանավանդ, որ կոալիցիոն համաձայնագրով հաստատված ծրագրերով ունենք բավականին մեծ անելիքներ»,-ասել է նա։

Դաշնակցական նախարարի կարծիքով, ցանկացած երկրում հաղթած ուժի առաջնորդն է ստանձնում պատասխանատվությունը։

Լրագրողի դիտարկմանը, թե հաղթած ուժի առաջնորդը 2014-ին հայտարարել էր, որ չի հավակնում որեւէ պաշտոնի, Մինասյանը արձագանքել է.  «Այդ հարցի պատասխանը պարոն Սարգսյանը տվել է»։