Հայաստանում 2010թ. խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարված ջրի դիմաց 2010թ. գանձվել է 18 մլրդ 734.4 մլն դրամ` 2009 թ. 16 մլրդ 850 դրամի փոխարեն:
Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր՝ հունվարի 14-ին անցկացված խորհրդակցությանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին են ներկայացվել 2010թ. կատարված աշխատանքները եւ 2011թ. ծրագրերը:
Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ներկայացմամբ` անցած տարի զգալի աշխատանքներ են իրականացվել ոլորտում ջրային համակարգերի վերականգնման, ջրամատակարարման տեւողության ավելացման, ջրամատակարարման որակի բարելավման, կառավարման արդյունավետության բարձրացման եւ մի շարք այլ ուղղություններով:
Խմելու եւ ոռոգման ջուր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարված ջրի դիմաց 2010թ. գանձվել է 18 մլրդ 734.4 մլն դրամ` 2009 թ. 16 մլրդ 850 դրամի փոխարեն: Խմելու ջրի դիմաց հավաքագրումներն ավելացել են 1,5 մլրդ դրամով. գաձնվել է 15 մլրդ 173 դրամ (կամ հասույթի 96,3 տոկոսը)` նախորդ տարվա 13մլրդ 633 մլն դրամի փոխարեն: Ոռոգման ջրի մասով հավաքագրումներն ավելացել են 344,8 մլն դրամով. գանձվել է 3 մլրդ 561 մլն դրամ (կամ հասույթի 81,7 տոկոսը)` նախորդ տարվա 3 մլրդ 214 մլն դրամի փոխարեն: Պետական բյուջե է փոխանցվել 5 մլրդ 500 մլն դրամ` նախորդ տարվա 5 մլրդ 470 մլն-ի դիմաց: Երեւանում ջրամատակարարման միջին տեւողությունը կազմել է 21.1 ժամ` նախորդ տարվա 20.4 ժամվա փոխարեն:
Տարվա ընթացքում խմելու ջուր մատակարարող ընկերությունների սպասարկման տարածքում տեղադրվել է եւս 19 հազար 400 ջրաչափ: Այսպիսով` ջրաչափ է տեղադրել բաժանորդների 86.7 տոկոսը (607 հազ.100 ջրաչափ)` նախորդ տարվա 83,9 տոկոսի (587 հազ.700 ջրաչափ) դիմաց:
2010 թ. կառուցվել է ընդհանուր առմամբ 901 կմ խողովակաշար` այդ թվում` 697 կմ խմելու ջրագիծ հանրապետության տարածքում: Կառուցվել է 18, վերանորոգվել 11 օրվա կարգավորիչ ջրմաբար, կառուցվել է խմելու ջրի 6 պոմպակայան, ոռոգման ջրի 20 պոմպակայանի վերականգնումն ընթացքի մեջ է:





























