Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է Սիրային հարվածելու ԱՄՆ նախագահի եւ ՌԴ–ի պատասխանին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը դատապարտել է  ԱՄՆ–ՌԴ  ռազմատենչ հայտարարությունները։

«Մեկը ասում է՝ ես լավ հրթիռ ունեմ, մյուսը՝ իմն ավելի լավն է։ Սա գնալով փողոցային կռիվների է նմանվում։  Ձեռքներին մեծ ուժեր ունեցողները մեծ պատասխանատվություն են կրում»,–ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։