ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու սկզբունքային կարեւորությունը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Սիրիայի հարցերը, այդ թվում վերջերս Հոմսի Տիֆոր օդանավակայանի վրա Իսրայելի օդուժի հրթիռային հարվածները:
Ապրիլի 12-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա նախօրեին երկու կողմերն էլ միանշանակորեն հայտարարել են պատմությունը կեղծելու փորձերի անթույլատրելիության եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու մասին: Այս համատեքստում Բենիամին Նեթանյահուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս տարվա մայիսի 9-ին Իսրայելն առաջին անգամ պաշտոնապես կտոնի Հաղթանակի օրը:




























