Ապրիլի 11-ի գիշերը անհայտ անձինք փորձել են «ոչնչացնել» «Էխո Մոսկվի» ռադիոկայանի ավտոմոբիլային փորձագետ Սերգեյ Ասլանյանի մեքենան: Այս մասին հաղորդավարն ասել է իր «Գարաժ» հաղորդման ժամանակ:
Ասլանյանը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ վնաս են հասցրել իր մեքենային: Նա նշել է, որ ոստիկանությունը կատարվածի առթիվ քրեական գործ է հարուցում: Նա կարծում է, որ դեպքը կապված է իր լրագրողական գործունեության հետ:
«Կայանատեղիում, որտեղ այլ մանրդկանց համեմատաբար թանկ մեքենաներ կան, ընտրել են հենց լրագրողի մեքենան», — նկատել է նա:
Նա նշել է, որ ինքն էլ մի քանի տարի առաջ հարձակման է ենթարկվել:
«Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Եթե այս անգամ ինձ սպանեն, նշանակում է, դա ուղղակիորեն կապված է իմ աշխատանքի հետ: Եթե սահմանափակվեն միայն մեքենայով, կա շատ քիչ հավանականություն, որ դա ուղղակի բարբարոսներ են, ինչը քիչ է հավանական», — ասել է նա:











