Air Canada ավիաընկերությանը պատկանող, Տորոնտո-Ցյուրիխ չվերթը կատարող օդանավն Ատլանտյան օվկիանոսի վրա ընկել է մրրկայնության գոտի, որի հետեւանքով 15 մարդ վնասվածքներ են ստացել, հաղորդում են շբեյցական լրատվամիջոցները:
Ցյուրիխ հասնելուն պես օդանավի տրապի մոտ ուղեւորներին դիմավորել են շտապօգնության մի քանի մեքենաներ:
«Բժիշկները քննել են 15 մարդու, որոնցից 7-ն ուղարկվել են հիվանդանոց՝ լրացուցիչ հետազոտության»,- հայտնել է Ցյուրիխի օդանավակայանի ներկայացուցիչը: Նրա խոսքով, ծանր վնասվածքներ ստացողներ չեն եղել. հինականում խոսքը գնում է թեթեւ վնասվածքների մասին, գրում է «Ռիա նովոստին»:





























