Չինաստանը մինչեւ տարեվերջ կանցկացնի «Չանյե-4» լուսնային սարքի տիեզերական արձակումը, որը ինչպես նախատեսվում է, առաջին փափուկ վայրէջքը կկատարի Լուսնի հակառակ կողմում:

Վայրէջքից հետո միջմոլորակային կայանը կապ կհաստատի Երկրի հետ: Ինչպես տեղեկացնում է Xinhua լրատվական գործակալությունը, ապրիլի 12-ին «Չանյե-4»-ի օգնությամբ կարտոֆիլի եւ այլ բույսերի սերմեր կցանվեն Լուսնի մակերեւույթում:

Ինչպես տեղեկացնում է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը (CNSA), Լուսնի «կանաչապատումը» տեղի «Լուսնային մինի-կենսոլորտ» փորձի շրջանակում, որի իրականացման համար հատուկ անագե պարկուճներում կարտոֆիլի, Arabidopsis-ի սերմեր կառաքվեն, ինչպես նաեւ շերամի որդի ձվերը:

Ըստ հետազոտողների, ակնկալվում է, որ «տեղադրված հատուկ տեսախցիկներով կնկարահանեն սերմերի ծլելու գործընթացը եւ տեսագրությունը կփոխանցեն  Երկրում գտնվող լաբորատորիային»: