Ապրիլի 13-14-ին հանրապետության շրջանների զգալի մասում, 15-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-15-ին կնվազի 6-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 13-14-ին քաղաքի ամբողջ տարածքում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +18+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Լոռիում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +17+20,

Տավուշում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +18+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +19+22,

Արարատում՝ գիշերը`+8+11, ցերեկը` +20+23,

Արմավիրում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +16+20,

Արցախում՝ գիշերը` +7+10, ցերեկը՝ +19+24: