Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են պետականաշինության գործընթացին եւ հանրապետությունում մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանադրական բարեփոխումների ընթացքին եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























