Ռուսաստանն, անկասկած, պատասխանատվություն է կրում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն այն բանից հետո, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է, որ Սկրիպալը թունավորվել է նյարդային թույնով, հաղորդում է Reuters-ը։

Նրա խոսքով, Ռուսաստանը պետք է պատասխան տա։ Ջոնսոնը նշել է նաեւ, որ միայն Ռուսաստանն ունի այդ միջոցն ու շարժառիթը։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԳՀՎ 66-ամյա նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա 33-ամյա դստերը՝ Յուլյային, անգիտակից վիճակում գտել էին Սոլսբերիի  այգում։ Նշենք, որ Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Սկրիպալների թունավորման մեջ։ Մեծ Բրիտանիան արտաքսել է 23 դիվանագետների, դադարեցրել երկկողմ շփումները։ Մոսկվան հայելային պատասխան է տվել։