ԱՄՆ-ն պետք է ավելի շատ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ։ Այս մասին Սենատի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն, գրում է AP-ն։
Պոմպեոն նշել է, որ «վարչակազմը Պուտինին վճռական պատասխան տալու համար միջոցների մի ամբողջ շարք ձեռք կառնի»։
Նա հիշեցրել է, որ իր դիրքորոշումը Ռուսաստանից եկող սպառնալիքների հարցում լավ հայտնի է օրենսդիրներին․ «Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, ապա հավատացնում եմ, որ վարչակազմը կշարունակի անել այն, ինչ վերջին 15 տարվա ընթացքում ենք արել՝ Ռուսաստանին վճռական պատասխան տալուն և նրա հետ հարաբերությունների վերբեռնմանն ուղղված միջոցներ ձեռնարկելով»,-հայտնել է նա։
Նա նշել է, որ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ «շատ կոշտ քաղաքականություն» է իրականացնում, եւ ինքն էլ հավատարիմ կմնա այդ կուրսին։
Պոմպեոն նաև կարծիք է հայտնել, որ Վաշինգթոնի և Մոսկվայի միջև պատմականորեն վատ հարաբերությունների գլխավոր պատճառը ռուսական իշխանությունների վատ պահվածքն է։




























