Օտարերկրյա դիվանագետները հունվարի 15-ին ժամանելու են Իրան, որպեսզի երկօրյա այցի շրջանակներում լինեն երկրի ատոմային օբյեկտներում:
Մասնավորապես Իրան են ժամանելու Չմիանալու շարժման եռյակի (Եգիպտոս, Կուբա եւ Իրան), «77 խմբի», Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչները, նաեւ Վենեսուելայի եւ Սիրիայի դեսպանները:
Օտարերկրացիներին հնարավորություն կտրվի տեսնել Նաթանզեի ուրանի հարստացման երկու գործարաններն ու Արակի ծանր ջրի գործարանը եւ հետազոտական ռեակտորը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունվարի սկզբին ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն հրավիրել էր «վեցնյակի» ներկայացուցիչներին այցելել ատոմային օբյեկտները: Թեհրանի առաջարկը միջազգային հանրության կողմից ոչ միանշանակ էր ընդունվել:





























