Ռուսաստանի կողմից նախաձեռնված ցանկացած պատասխան պատժամիջոց ԱՄՆ–ի դեմ չի վնասի ազգային շահերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
ԱՄՆ պատժամիջոցների ՌԴ–ի պատասխան գործողությունները նախատեսող օրինագիծը ապրիլի 13-ին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներն ու Պալատի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինը բերել են Պետդումա։
Օրինագիծը, մասնավորապես, ԱՄՆ–ում արտադրված գյուղատնտեսական, ալկոհոլային, ծխախոտային եւ դեղագործական արտադրանքների ներկրման արգելք է սահմանում, ինչպես նաեւ ենթադրում է ատոմային, ավիաշինարարության ոլորտում Մոսկվայի եւ Վաշինգթոնի համագարծակցության եւ հրթիռային շարժիչների հարցով երկխոսության դադարեցում։




























