Telegram–ի հիմնադիր Պավել Դուրովը մեսենջերի օգտատերերին ուղերձով է դիմել։ Նշենք, որ Telegram մեսենջերը դատարանի որոշմամբ Ռուսաստանի տարածքում արգելափակվել էր, հայտնում է Meduza–ն։

Նա խոստացել է, որ Telegram–ը ներկառուցված մեթոդների կդիմի՝ արգելափակումը շրջանցելու համար։ Միաժամանակ, նա չի երաշխավորել առանց VPN–ի սերվերի 100–տոկոսանոց հասանելիությունը։

Դուրովը հայտնել է նաեւ, որ արգելափակման առաջին ժամերին Telegram–ի VPN/Proxy սերվերները կարող են ծանրաբեռնվել եւ այն կարող է դանդաղ աշխատել. «Մի՛ ջնջեք եւ վերներբեռնեք Telegram–ը կապի հետ խնդիրների պարագայում։ Ջանացեք ժամանակին ներբեռնել Telegram–ի թարմացումները AppStore–ում կամ Google Play–ում»,–ասել է Դուրովը։