ՄԱԳԱՏԵ-ի ներկայացուցիչ 7 դիվանագետներ ժամանել են Թեհրան, որպեսզի որպեսզի երկօրյա այցի շրջանակներում այցելեն այդ երկրի ատոմային օբյեկտներ, հաղորդում է իրանական Press TV-ն:

Մասնավորապես Իրան են ժամանել Չմիանալու շարժման եռյակի (Եգիպտոս, Կուբա եւ Իրան), «77 խմբի», Արաբական երկրների լիգայի ներկայացուցիչները, նաեւ Վենեսուելայի եւ Սիրիայի դեսպանները:

ՄԱԳԱՏե-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն նախօրեին հայտնել է, որ դիվանագետները կայցելեն Նաթանզեի ուրանի հարստացման երկու գործարաններ ու Արակի ծանր ջրի գործարան:

«Այդ այցը ցույց կտա Իրանի ատոմային գործունեության թափանցիկությունը»,- ասել է Սոլթանիեն: