Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդներին հանցագործ է անվանել Սիրիայի ուղղությամբ իրականացված հարվածների առնչությամբ, փոխանցում է PressTV-ն։ 

«Ես հստակ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանցագործներ են եւ հանցագործություն են կատարել»,-նշել է նա։ 

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել է Սիրիայի դեմ ագրեսիան։ Իրանը նախազգուշացրել է սիրիական տարածքի վրա հարձակումների բացասական հետեւանքների մասին ամբողջ տարածաշրջանի ու աշխարհի համար։
Իրանի ԱԳՆ-ն ամբողջ միջազգային համայնքին կոչ է արել դատապարտել ու համատեղ դիմակայել այդ ագրեսիային։