Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի լեռնային եւ նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետեւ նույնքան կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +17+19 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +12+15,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,

Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +12+15,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +13+18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +15+18,

Արարատում՝ գիշերը`+6+9, ցերեկը` +17+19,

Արմավիրում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +5+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +17+19,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` 0+3,

Արցախում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +15+10: