Ամերիկյան Apple կորպորացիայի ղեկավարությունն աշխատակիցներին սպառնացել է հեռացնել աշխատանքից տեղեկության «արտահոսքի» համար, հայտնում է Bloomberg-ը։
«Այս մարդիկ ոչ միայն կկորցնեն իրենց աշխատանքը, այլ նաեւ այլ աշխատանք գտնելու մեծ դժվարություններ կունենան: Նոր արտադրանքի մասին տեղեկության արտահոսքը կարող է բացասաբար անդրադառնալ ներկա մոդելների վաճառքի վրա, մրցակիցներին ավելի շատ ժամանակ տրամադրել արժանի պատասխանի համար եւ նվազեցնել նոր արտադրանքի վաճառքը թողարկումից հետո»,-նշված է ընկերության բլոգում հրապարակված նյութում:
Ընկերության ղեկավարության ուղերձում նշված է, որ 2017 թվականին Apple-ի 29 աշխատակից են բռնվել, որոնք ապագա արտադրանքի մասին գաղտնի տեղեկատվություն են բացահայտել։ Նրանցից 17-ն ազատվել է աշխատանքից, 12-ը՝ հանձնվել է ոստիկանությանը։




























