Իրանում որոշում է ընդունվել մեկ ամիս ամբողջությամբ շահագործումից հանել բոլոր ՏՈՒ-154 ինքնաթիռը:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ 2009 թվականի հունիսի 5-ին վթարի էր ենթարկվել Ту-154 ինքնաթիռը, որը պատկանում էր Caspian Airlines ավիաընկերությանը: Ինքնաթիռը  Թեհրանից չվերթ էր կատարում Երեւան: Վթարը եղել էր ինքնաթիռի օդ բարձրանալուց 16 րոպե անց, որի ընթացքում ինքնաթիռը հասցրել էր բարձրանալ 8 կմ:

ՏՈՒ-154 -ը կործանվել էր  Կազվին քաղաքում, որը գտնվում էր Իրանի Հարավ-Արեւմուտքում: Ինքնաթիռում եղել է 153 մարդ եւ անձնակազմի անդամները: Ուղեւորները հիմնականում Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի քաղաքացիներ էին:

2002 թվականին եւս մեկ ՏՈՒ-154 ինքնաթիռ վթարի էր ենթարկվել եւ մահացել էր 119 մարդ:

2010 թվականինն էլ Մեշհեդ օդանավակայանում ՏՈՒ-154 ինքնաթիռը, որը Աբադանից Մեշհեդ չվերթ էր իրականացնում, վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում եղել է 150 մարդ, որոնցից 42-ը վնասվածքներ են ստացել: Մահացածներ չեն եղել: