Ճապոնացի Մասակի Նագումոն միշտ երազել է հսկայական ռոբոտի մեջ ընթանալ, ինչպես նրա սիրելի «Գանդամ» անիմե սերիալի կերպարները, գրում է Reuters-ը:

Իր երազանքի իրականացման համար  44-ամյա ինժեները ստեղծել է «Landwalker Mononofu» կամ «LW-Mononofu» մարդանման ռոբոտին՝ 7 տոննա քաշով եւ 9 մետր հասակով:

Նագումոն խցում նստած կառավարում է ռոբոտին, որի մեջ հնարավոր է հայտնվել մեխանիկական վերելակի միջոցով: Ռոբոտն անգամ օդային ատրճանակ ունի, որը կարող է գնդակներով կրակել:

LW-Mononofu-ի կամ Նագումոյի ստեղծած ցանկացած ռոբոտի մեկ ժամվա վարձույթը մոտ 930 դոլար է: