Google Mail-ը (GMail) ակտիվ աշխատում է նոր դիզայնի եւ գործառույթների ուղղությամբ: Այժմ հանրահայտ փոստային ծառայությունում կողային պատուհան կհայտնվի, իսկ օգտվողները կկարողանան ինքնաջնջվող նամակներ ուղարկել, փոխանցում է -ըUSA.one:
Նոր դիզայնը կհեշտացնի փոստիեւ Google օրացույցի հետ աշխատանքը: Երբ փոփոխությունները ուժի մեջ են կմտնեն, օգտվողն այլեւս ստիպված չի լինի տեղափոխվել «փոստ» եւ «օրացույց» պատուհնների միջեւ: Դրանք կփոխարինի նոր կողային պատուհանը, որի վրա կտեղադրվի օրացույցի կառավարման ինտերֆեյսը: Այս լուծումը հնարավորություն կտա միաժամանակ աշխատել ինչպես էլեկտրական նամակների, այնպեսլ էլ օրգանայզերի հետ:
Կա եւս մեկ հետաքրքիր լուծում են ինքնաջնջվող նամակները: Խոսքը ուղարկողի համար նամակի ակտիվության ժամկետը սահմանելու հնարավորության ստեղծուման մասին է: Ժամկետի ավարտից հետո նամակը ինքնաջնջվում է նամակը ստացողի փոստից: Ենթադրվում է, որ այս թարմացումն արվում է Google-ի գաղտնիության քաղաքականության փոփոխության պատճառով:




























