Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր բրիտանացի գործընկեր Թերեզա Մեյին ասել է, որ Իրանն եւ նրա կողմից ռազմական առումով Սիրիայում հաստատվելու համար ռազմավարական դաշնակիցներ ձեռք բերելու փորձերը գլխավոր սպառնալիքն են ողջ Մերձավոր Արեւելքի համար: Այս մասին Իսրայելի կառավարության ղեկավարն ասել է ապրիլի 15-ին հրեական պետության կառավարության շաբաթական հանդիպման ժամանակ, փոպանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես երեկ երեկոյան խոսել եմ Մեյի հետ եւ ասել, որ Մերձավոր Արեւելքի կայունությունը խաթարող գլխավոր տարրը Իրանն է, իսկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հասկանա, որ թույլ տալով Իրանին եւ նրա խամաճիկներին ռազմական ներկայություն ստեղծել  Սիրիայում, վտանգում է եւ՛ Սիրիայի, եւ՛ ողջ տարածաշրջանի կայունությունը», - ասել է Նեթանյահուն, որի հայտարարությունները կիրակի օրը տարածվել են իր գրասենյակի կողմից: