Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարեւոր է համարում Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակությունը, որպեսզի համոզի ԱՄՆ-ին պահպանել միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը: Այս մասին նա հայտնել է Le Journal du dimanche թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Ֆրանսիան Վիեննայի համաձայնագրերը կարեւոր ձեռքբերում է համարում միջուկային զենքի տարածման դեմ պայքարում»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է դրանց՝ որպես Իրանի կողմից միջուկային զենքի մուտքից հրաժարվելու երաշխիքի պահպանման կարեւերությունը:
Ֆրանսիան մտադիր է համոզել ԱՄՆ-ին պահպանել Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը
Հասանելի է
русский



























