Հունվարի 14-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողները Սեւան քաղաքի բնակիչ, 1954 թ. ծնված Էդիկ Մ.-ի ավտոտնակից հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն, եւ հետաքննություն է կատարվում:





























