Դեթրոյթում առեւանգել են BMW մակնիշի թանկարժեք մի մեքենա, որը մասնակցում էր միջազգային ավտոցուցահանդեսին: Reuters-ի փոխանցմամբ` գերմանական ավտոկոնցեռնը Դեթրոյթ էր բերել BMW 750i xDrive մակնիշի 4-դռնանի սեդանը, որը պետք է ցուցադրվեր ավտոսրահում: Առեւանգիչները մեքենան գողացել են քաղաքի Westin Book Cadillac հյուրանոցի մոտից:

Մեքենան BMW-ի կողմից օգտագործվում էր պաշտոնական անձանց եւ շոուի հյուրերին ետղափոխելու համար:

Չնայած կորստին, BMW-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մասնակցելու են հյուսիսամերիկյան ավտոշոուին, որտեղ կայանալու է 650i մակնիշի շնորհանդեսը:

Դեթրոյթի ավտոցուցահանդեսը բացվել է հունվարի 10-ին եւ տեւելու է մինչեւ հունվարի 23-ը, հաղորդում է MIGNews-ը: