Բեռլինում ոսկյա իրերի խանութի կողոպտման ընթացքում գողացվել է 1 մլն եվրոյի թանկարժեք զարդեր: Կողոպուտն իրականացրել են «Դժոխքի հրեշտակները» ակումբի բայկերները: Berliner Zeitung լրատվամիջոցի հաղորդմամբ, կողոպտիչներից մեկը` 21-ամյա Ահմադը, ավելի վաղ ընդգրկված է եղել «Դժոխքի հրեշտակների» մրցակից «Բանդիդոս» բայկերային ակումբի մեջ,սակայն անցած տարի տեղափոխվել է «Հրեշտակների» մոտ:
Երկրորդ ձերբակալվածը ` 24-ամյա Մարսել Կ-ն, ով ձերբակալության ժամանակ հրազենային վնասվածք է ստացել ոտքին, «Դժոխքի հրեշտակներին» աջակցող ակումբի անդամ է: Նշենք, որ երրորդ կողոպտչին հաջողվել է փախչել դեպքի վայրից;
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը հունվարի 14-ի երեկոյան արդեն խուզարկում է անցկացրել «Դժոխքի հրեշտակներ»-ի բեռլինյան գլխավոր գրասենյակում:Բայց ոչինչ չի հաղորդվում երրորդ կողպտչի հայտնաբերման մասին:
Կողոպուտը եղել է հունվարի 13-ի առավոտյան: Երեք դիմակավոր մարդիկ ներխուժել են Վեդինգ թաղամասի Մյուլրտրաս փողոցի վրա գտնվող խանութը, մուրճով կոտրել են խանութի ցուցափեղկը, գողացել զարդերը եւ փախել արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենայով: Ոստիկանությունը ստիպված է եղել զենք կիրառել:
«Դժոխքի հրեշտակները» բազմիցս մեղադրվել են քրեական գործունեություն ծավալելու մեջ:





























