Երկու թշնամի երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի եւ Թուրքիայի ձեռնարկատեր կանայք կհավաքվեն Ստամբուլոմ հունվարի 24-26-ը կայանալիք խորհրդակցությանը, գրում է Today’s Zaman-ը։

Թուրքիայի կին-ձեռնարկատերերի ասոցիացիայի համագործակցությամբ եւ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կազմակերպված «Ներդրումներ ապագայի համար. կանայք խթանում են տնտեսական աճը» անվամբ խորհրդակցությանը կմասնակցեն 125 ձեռնարկատեր կանայք։ Ամեն երկրից կլինի 20 մասնակից։ Քննարկումները կվերաբերեն ֆինանսներին, հաղորդակցությանը, ռազմավարական գործընկերության եւ կապերի ձեւավորմանը։

Խորհրդակցությունից հետո մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես-նախագծերը։