Թունիսում ներկայումս գտնվում են Հայաստանի 9 քաղաքացիներ եւ նրանց հետ ամեն բան կարգին է: Այդ մասին NEWS.amի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ վկայակոչելով Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը, որը կապվել էր Թունիսում գտնվող հայերի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 14-ի վաղ առավոտյան Թունիսի կառավարությունը ցրվել է: Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախել էր երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն իր ձեռքն է վերցրել: Թունիսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տեղեկություններ են ստացվում, որ պարետային ժամ է հայտարարվել:

Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին.

Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով կան մեկ տասնյակից ավելի մարդկային զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորներ։