Հայ գործարարները մտադիր են 5 մլն դոլար ներդնել Վրաստանի սեւծովյան առողջարանային գոտում՝ Քոբուլեթիում:

Հայ գործարարների խոսքով, որ մեջբերում է «Բիզնես Գրուզիան», գործարարները հանդիպել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներին. արդեն հյուրանոցներ կառուցելու հայտ է ներկայացվել: Տվյալ փուլում խորհրդակցություններ են տարվում Անակլիա զբոսաշրջային գոտու վերաբերյալ, որտեղ նախատեսվում է մինչեւ 2 մլն դոլար ներդնել:

Քոբուլեթիի ազատ զբոսաշրջային գոտում այս պահին 20 ներդրողներ են գործում:

Նշենք, որ Քոբուլեթին հայերի ամենասիրած ամառային հանգստավայրերից է: