Թունիսի Մոնաստիր քաղաքի բանտում հրդեհ է բռնկվել:
Տասնյակ բանտարկյալներ, օգտվելով առիթից, փախչել են: Սակայն ոչ թե քաղբանտակյալներ, այլ քրեական հացագործության համար պատժվածներ:
Տեղի հիվանդանոցի բժիշկ Ալի Ռուբանին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հաղորդել է, որ հրդեհի արդյունքում նվազագույնը 57 մարդ մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 14-ի վաղ առավոտյան Թունիսի կառավարությունը ցրվել է: Թունիսի նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին փախել էր երկրից: Թունիսում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել, բանակը իշխանությունն իր ձեռքն է վերցրել: Թունիսի ողջ տարածքում արտակարգ դրություն է մտցվել, տեղեկություններ են ստացվում, որ պարետային ժամ է հայտարարվել:
Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին.
Տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով կան մեկ տասնյակից ավելի մարդկային զոհեր եւ մի քանի տասնյակ վիրավորներ։





























