Չեչնիայում շշուկներ են տարածվել հանցավոր խմբավորման առաջնորդ Դոկու Ումարովի մահվան մասին:
«Վերջին օրերի ընթացքում Չեչնիայի լեռնային շրջանների բնակիչները քննարկում են Դոկու Ումարովի մահվան մասին լուրերը: Դեռեւս դժվար է ասել, թե որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականութանը: Սակայն դրանք թողնել առանց ուշադրության, անտրամաբանական կլիներ»,- հաղորդել է ուժային կառույցների աղբյուրը:
Աղբյուրի ենթադրությամբ, «սխալ կլիներ նաեւ ժխտել Ումարովի մահվան մասին տեղեկատվությունը»:
2007 թվականի դեկտեմբերին ինտերնետում 46-ամյա Դոկու Ումարովը հայտարարություն էր տարածել, որում իրեն այսպես կոչված կովկասյան էմիրության «էմիր» էր հռչակել,ս ակայն նա նաեւ հաղորդել էր,որ «առողջության պատճառով հեռանում է» եւ նշել էր իր հնարավոր հետեւորդի մասին: Ումարովն ասել էր, որ «էմիրի իր պաշտոնը հանձնում է երիտասարդի»:





























