Կիեւում  ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են  Վրաստանի քաղաքացու, ով «օրենքով գողերի» շրջապատում հայտնի է «Արքայազն» մականվամբ:

Ուկրաինական «ՈւՆԻԱՆ գործակալության հաղորդմամբ, պարզվել է, որ «Արքայազնը» փորձել է ազդել Ուկրաինայի քրեական գործընթացների վրա: