Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում դատում են Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Վախթանգ Կուտատելիձեի որդուն՝ Գիվի Կուտատելիձեին եւ Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Վեպխվաձեին, որոնց մեղադրում են ռուս-աբխազական սահմանի ապօրինի հատման մեջ: Հաջորդ դատական նիստը կայանալու է հունվարի 19-ին:
Վրացական լրատվամիջոցների տվյալներով, Թբիլիսիի քաղաքային դատարանը հեռակա կարգով 13 տարվա ազատազրկման է դատապարտել Կուտատելիձեին, եւ 6 տարով՝ Վեպխվաձեին: Նրանք Վրաստանում հետախուզվում էին Թբիլիսիի սրճարաններից մեկում տեղի ուենցած միջադեպի համար, երբ ընդհարում էր եղել ոստիկանների եւ երիտասարդների միջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























