Պենտագոնը հայտարարել է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների մշակման, ձեռքբերման եւ ներդրման գրասենյակ բացելու ծրագրերի մասին:

TNW-ն գրում է, որ նոր գրասենյակի բացումը եւս մեկ վկայություն է, որ արհեստական ինտելեկտը պատերազմների ապագան է:

  Federal News Radio-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Մայքլ Գրիֆֆին եւ նրա մի քանի գործընկերները մտահոգված են «արհեստական ինտելեկտի ոլորտում վերջին նվաճումներով» եւ փորձում են գրասենյակ ձեւավորել որպես ազգային անվտանգության հարց:

Կոնգրեսականները նույնպես անհանգստացած են այս զարգացումներից: Նրանք վերջերս հաստատել են նախագիծ, որը ենթադրում է միլիոնավոր դոլարների տրամադրում արհեստական ինտելեկտի հետազոտության համար: