Ոստիկանության Արաբկիրի բաժնում հունվարի 15-ին, ժամը 01.45-ին հաղորդում է ստացվել, որ գիշերը Քանաքեռ ՀԷԿ-ին հարող շինհրապարակից գողացել են 50 մ մալուխ՝ շինարարական կազմակերպությանը պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ոստիկանները Թբիլիսյան խճուղուց բերման են ենթարկել 1962 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը խոստովանել է գողությունը:
Գողոնն առգրավված է, Հովհաննես Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է հետաքննություն:





























