Ղարաբաղա Ադրբեջանական զորքերի շփման գծում հունվարի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման ավելի քան 100 դեպք, որոնց ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է շուրջ 550 կրակոց:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել հունվարի 11-ին եւ 14-ին: Այդ օրերին հակառակորդը, բացի «АК» ինքնաձիգներից ու «ПК» գնդացիրներից, առաջնային գծի որոշ հատվածներում կիրառել է նաեւ «СВД» եւ «Սեւ նետ» տիպի դիպուկահարային հեռահար հրացաններ:

Ըստ 2011թ. հունվար ամսվա առաջին 15 օրվա օպերատիվ տվյալների` ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ընդհանուր քանակը հասել է մոտ 180-ի, որի արդյունքում արձանագրվել է 1000-ից ավելի կրակոց, որոնցից առնվազն 3-ը` «РПГ-7» եւ «УТЁС» տիպի խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: