Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկած 73-րդ շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց աշխարհի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Միավորը կիսեցին նաեւ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Վլադիմիր Կրամնիկը, հոլանդացիներ Անիշ Գիրին ու Էրվին Լամին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու չինացի Վան Հաոն: Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) սեւերով հաղթեց Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա): Անակնկալ մատուցեց հոլանդացի Յան Սմիթսը, որը պարտության մատնեց մոտ հարյուր կետով բարձր վարկանիշ ունեցող Ալեքսեյ Շիրովին (Իսպանիա): Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին (Ռուսաստան):
Վաղը, հունվարի 16-ին կայանալիք երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նակամուրան:
Երկրորդ տուրի մյուս պարտիաները. Անանդ - Կրամնիկ, Վան Հաո - Նեպոմնյաշչի, Գրիշչուկ - Վաշյե-Լագրավ, Շիրով - Կարլսեն, Գիրի - Սմիթս, Պոնոմարյով - Լամի:





























