ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Պուտինը եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:
Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման եւ ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ: ՌԴ նախագահը նաեւ շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Սերժ Սարգսյանին:




























