Ապրիլի 17-ին, Արցախի զորամասերից մեկում մահացած ականի պայթյունից մահացած 20-ամյա զինծառայողը Ստեփանավան քաղաքից էր, 2 ամիս էր մնացել զորացրվելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ստեփանավանի զինկոմիսարիատից:
«Մահացած զինծառայողը ունի մեկ երկվորյակ եղբայր, որն իր հետ նույն զորամասում է ծառայում: Եղբայրները սոցիալապես անապահով ընտանիքից են: Նրանք մոր եւ տատի խնամքին են, հայրն ամուսնալուծված է եւ իրենց հետ չի ապրում»,- ասացին զինկոմիսարիատից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:
Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























