Ռուսաստանցի Վլադիմիր Չագինը КАМАЗ բեռնատարով յոթերորդ անգամ հաղթեց Դաքար բազմօրյա ավտոարշավում, որն ավարտվեց Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Չագինը գերազանցեց Կարել Լոպրայսի ռեկորդը: Չեխ ավտոարշավորդը Դաքարում հաղթել է վեց անգամ` 1988-ին, 1994-ին, 1995-ին, 1998-ին, 1999-ին, 2001-ին: Այս տարի Չագինի մրցակիցներից էր Լոպրայսի որդին` Ալեշը:

Դաքար-2011. Դաքար-2011
1. Չագին (Ռուսաստան, «КАМАЗ-Мастер») - 48:28:54
2. Կաբիրով (Ռուսաստան, «КАМАЗ-Мастер») +30:04
3. Նիկոլաեւ (Ռուսաստան, «КАМАЗ-Мастер») +3:20:17

Ավտոմեքենա
1. Ալ Աթիահ (Քաթար, Volkswagen) - 21:16:16
2. Դե Վիլլերս (ՀԱՀ, Volkswagen) - 22:05:57
3. Սայնս (Իսպանիա, Volkswagen) - 22:36:54

Մոտոցիկլ
1. Կոմա (Իսպանիա, ԿՏՄ) - 27:25:00
2. Դեպրե (Ֆրանսիա, ԿՏՄ) - 27:40:04
3. Ռոդրիգես (Պորտուգալիա, Yamaha) - 29:05:20

Կվադրոցիկլ
1. Պետրոնելի (Արգենտինա, Yamaha) - 15:49:47
2. Հալպերն (Արգենտինա, Yamaha) - 16:49:40
3. Լաշկավեց (Լեհաստան, Yamaha) - 22:07:25