Ազգային շահերի պաշտպանության եւ Telegram ցանցի մենաշնորհի դեմ պայքարի շահերից ելնելով՝ այս ցանցում մեծն այաթոլլայի էջը կդադարի գործել: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեինի մեսենջերի պաշտոնական ալիքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ազգային շահերի պաշտպանության եւ Telegram ցանցի մենաշնորհի դեմ պայքարի շահերից ելնելով, այս ցանցում մեծն այաթոլլայի էջը այս պահից կդադարի գործել», - նշվում է հաղորդագրությունում:

Telegram-ի օգատերերին առաջարկում են Խամենեի հաղորդագրությունները կարդալ իրանական Soroush եւ Gap մեսենջերներում:

Այս պահին ամբողջ աշխարհում Telegram-ի օգտատերերը հասանելիության հետ կապված խնդիրներ ունեն:

Նրանք նշում են, որ արգելափակման շրջանցման համար հատուկ միջոցների օգտագործումը՝ պրոքսի սերվերները եւ VPN-ն, չեն օգնում:

Downdetector ծառայության համաձայն, որը հետեւում է հայտնի համացանցային ռեսուրսների խափանումներին, Telegram-ի խնդիրների մասին հաղորդագրությունների թիվը կտրուկ ավելացել է 5:00-ից հետո:

Օգտատերերի խոսքով՝ մեսենջերը չի աշխատում ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Հարավային Աֆրիկայում, Եգիպտոսում եւ մի շարք այլ երկրներում: