Hyperloop Transportation Technologies-ն (HTT) Աբու Դաբիի եւ Դուբայի էմիրաթների սահմանին կայան, նորարարական եւ զբոսաշրջային կենտրոններ կկառուցի, հայտարարել է HTT-ի կառավարիչ Բիբոփ Գրեստան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

HTT-ն ապրիլի 18-ին Աբու Դաբիի դեւելոփեր Aldar Properties-ի հետ առաջին կոմերցիոն կայանի կառուցման համաձայնագիր է կնքել:

Համաձայն պայմանագրի՝ HTT-ն Աբու Դաբիի եւ Դուբայի էմիրաթների սահմանին՝ Դուբայում կազմակերպված «ԷՔՍՊՈ 2020» համաշխարհային ցուցահանդեսի հարթակից ոչ հեռու, կայան, նորարարական եւ զբոսաշրջային կենտրոն կկառուցի:

Ավելի վաղ՝ ապրիլին, ընկերությունը Ֆրանսիայում սկսկել էր բետնա- եւ ուղեւորափոծադրումների փորձնական կայան կառուցել, որը նախատեսվում է գործարկել այս տարի: