Ամերիկյան ռեժիսոր Ջորդան Փիլը եւ BuzzFeed պարբերականը հրապարակել են Բարաք Օբամայի տեղաուղերձը, որտեղ ԱՄՆ 44-րդ նախագահը Դոնալդ Թրամփին անվանում է «սրիկա» եւ հաղորդում, որ «Սեւ հովազ»-ից չարագործ Կիլմոնգերը ճիշտ էր, գրում է Meduza-ն։
Իրականում նախկին նախագահը նման բան չի ասել։ Տեսանյութը պատրաստվել է Fakeapp ծրագրի եւ Adobe After Effects գրաֆիկական խմբագրիչի օգնությամբ, իսկ Օբամայի ձայնը նմանակել է Փիլը։ Նրանք սրանով ցանկացել են ցույց տալ, թե ինչպիսի տեսք կունենան կեղծ լուրերը ապագայում։











