ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել, որով երեք նախարարների վերանշանակել է:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես վերանշանակվել են հետեւյալ նախարարները.

Վարդան Արամյան՝ ֆինանսների նախարար,

Դավիթ Լոքյան՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար,

Սուրեն  Կարայան՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրերով նախարարների պաշտոններում վերանշանակվել էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բացի այդ, առաջին փոխվարչապետ է նշանակվել Կարեն Կարապետյանը եւ փոխվարչապետներ՝ Վաչե Գաբրիելյանն ու Արմեն Գեւորգյանը: