Վրաստանում А գրիպից 31-ամյա կին է մահացել։ Նա հիվանդանոց է դիմել հունվարի 9-ին, սակայն նրա մոտ լաբորատոր հետազոտությունները H1N1 վիրուս չեն հայտնաբերել։ Սակայն կինը մահացել է А գրիպի բարդացման արդյունքում։
Ներկայումս պարզվում է կնոջ մահվան պատճառը։ Դրա համար հատուկ փորձաքննություն կանցկացվի։ Սա այս տարի Վրաստանում գրանցված А գրիպի առաջին դեպքն է։
Վրաստանի առողջապահության նախարարությունը բնակչությանը եւ առաջին հերթին ծննդկան կանանց զգուշացրել է անհապաղ բժշկի դիմել, եթե երեք օր անընդմեջ բարձր ջերմություն է նկատվում։





























