Yerevan expo ցուցահանդեսային համալիրում այսօր՝ ապրիլի 20-ին մեկնարկել է 2 միջազգային ցուցահանդես՝ «In Tour Expo»-ը եւ «SportWay»-ը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող «In Tour Expo»-ին զուգահեռ այս տարի առաջին անգամ տեղի կունենա նաեւ սպորտի ոլորտին նվիրված «SportWay» ցուցահանդեսը:

«InTour Expo» ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Հունաստանից, Չեխիայից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ցուցահանդեսների ընթացքում կլինեն նաեւ մի շարք այլ միջոցառումներ, տարբեր խաղարկություններ, քվեստ խաղեր եւ այլ անակնկալներ:

Նշենք, որ ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավորը NEWS.am-ն է: