Ապագայում  «Գազպրոմը» գազ է առաքելու Հայաստան շուկայական գներով: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում՝ արձագանքելով դիտարկմանը, թե «Գազպրոմը» գները որոշում է ելնելով քաղաքական նպատակներից եւ Ռուսաստանին բարեկամ պետությունները, օրինակ Հայաստանը, գազ են ստանում արտոնյալ գներով:

«Հայաստանի հետ մենք պայմանավորվել ենք, որ ապագայում կանցնենք շուկայական գների: Առ այսօր Երեւանը վճարում է իր գազային եւ էներգետիկ ընկերություններում ունեցած ակտիվներով: Ուստի այսօրվա դրությամբ, մեզ են պատկանում գազային ենթակառուցվածքների 80 տոկոսը՝ խողովակաշարերը, ստորգետնյա գազապահեստարանները եւ ՋԷԿ-ի մի մասը»,- ասել է Միլլերը: