ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների 25 րոպեանոց հանդիպմանը քննարկվել է ոչ միայն Վրաստանի տնտեսական վիճակն ու Աֆղանստանում միջազգային ուժերի գործունեությունը, այլեւ Թբիլիսիին զենքի առաքումների վերսկսման հարցը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին մոտ  կանգնած աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ Սահակաշվիլին Սպիտակ տան ղեկավարին զեկույց էր տվել, որում վրացական կողմը հիմնավորել էր Թբիլիսիին հակահրթիռային եւ հակատանկային պաշտպանության միջոցների առաքման անհրաժեշտությունը:

Թբիլիսին Patriot-3 եւ Stinger զենիթա-հրթիռային համալիրներ, Javelin и Hellfire-2 հակատանկային համալիրներ է պահանջել: Հարցման պաշտոնական փաստը վրացական կողմը չի հաստատել: